Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեկնարկում է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնը

Մեկնարկում է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնը
24.05.2017 | 12:07

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մայիսի 24-ին մեկնարկում է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնը, որն այս տարի անցկացվում է կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։


4 համերգային օրերից բաղկացած փառատոնի ընթացքում կհնչեն երեք տասնյակից ավել երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Փառատոնը կմեկնարկի Ժամանակակից ձայնի նվագախմբի համերգով (մայիսի 24), որի ընթացքում երիտասարդ կոմպոզիտորները տեղում կկատարեն իմպրովիզացիաներ։ Մայիսի 31-ին էլ կներկայացվեն ուսանող կոմպոզիտորների, ինչպես նաև Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողների ստեղծագործությունները։ Երկու համերգներն էլ կկայանան Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում։ Եվս երկու համերգ նախատեսված է անցկացնել հունիսի 21-ին և սեպտեմբերի 20-ին․ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն համապատասխանաբար Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Համերգների սկիզբը՝ ժ․ 19։00-ին։ Մուտքն ազատ է։
Հավելենք միայն, որ «Դեբյուտ» խորագիրը կրող փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ